Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆրանսիացուն հավակնում են «Ալ-Ահլին» և «Ալ-Իթթիհադը»։ Թիմերը դեռ կարող են պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, քանի որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը բաց է։

Նախորդ մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով 10 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։