«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին փարիզցիների կազմում իր ելույթների համար չի գնահատվել։ Արգենտինացին ամռանը տեղափոխվեց «Ինտեր Մայամի»:
«Ուրախ եմ, որ Լեոն այսպիսի տարի ունեցավ, բայց միևնույն ժամանակ տխուր էի նրա համար։ Նա դրախտ է գնացել Արգենտինայի հավաքականի հետ, որի հետ վերջին տարիներին ամեն ինչ հաղթել է։ Իսկ Փարիզում նա զգաց, թե ինչ է դժոխքը։ Մենք երկուսս էլ զգացինք, թե ինչ է դա։
Մենք տխուր ենք, քանի որ հենց այնպես չտեղափոխվեցինք ՊՍԺ։ Մենք ցանկանում էինք ցույց տալ մեր լավագույնը, հաղթել Չեմպիոնների Լիգան, պատմություն կերտել։ Դրա համար մենք միասնական ենք։ Ցավոք, մենք հաջողություն չունեցանք։ Մեսսին չհեռացավ ՊՍԺ-ից այնպես, ինչպես արժանի էր։
Բոլորը գիտեն, թե ինչպես է նա մարզվում, ինչպես է կռվում, ինչպես է զայրանում, երբ պարտվում է։ Կարծում եմ, որ նա անարժան քննադատության է ենթարկվել»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։