«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» պատրաստ է եգիպտացու համար վճարել 200 մլն եվրո։
«Նա թոփ խաղ ցուցադրեց, նա պետք է շատ քրտնաջան աշխատեր, և նա դա արեց:
Ես երբեք որևէ կասկած չեմ ունեցել այս ակումբին նրա հավատարմության վերաբերյալ։ Դուք պատկերացում չունեք, թե ինչքան աղմուկ է բարձրացրել աշխարհը, բայց որքան հանգիստ ենք մենք այս իրավիճակում։ Նա մեր ֆուտբոլիստն է և ցանկանում է խաղալ այստեղ»: