«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ հաղթական հանդիպումը (3-0)։
«Մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե վաղաժամ գոլ չխփեինք, բայց ընդհանուր առմամբ լավ խաղ էր: Ես շատ եմ հարգում «Ասթոն Վիլային» և Ունայ Էմերիին։ Նրանց դեմ խաղալը շատերի համար դժվար կլինի, բայց այս հանդիպմանը մենք շատ ուժեղ էինք։ Մեզ համար սա կարևոր նշան է, որ մենք շատ բանի ընդունակ ենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վաստակեց 10 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Ասթոն Վիլան» 6 միավորով 11-րդ տեղում է։