«Ինտերը» 1966 թվականից ի վեր առաջին անգամ հասավ այս արդյունքին

Սեպտեմբերի 3-ին «Ինտերը» Ա Սերիայի երրորդ տուրի տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։

«Ներաձուրիների» համար հաղթանակը երրորդ անընդմեջն էր մրցաշրջանի մեկնարկում։ Սիմոնե Ինձագիի տղաները ռաջին տուրում հաղթել են «Մոնցային» (2:0), իսկ երկրորդում՝ «Կալյարիին» (2:0):

Ինչպես հաղորդում է Opta-ն, «Ինտերը» 1966 թվականից ի վեր առաջին անգամ Իտալիայի առաջնությունը սկսել է երեք չոր հաղթանակով։