Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Իտալիայի մարզչական շտաբին միանալու մասին

Լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Իտալիայի մարզչական շտաբում իր խաղային կարիերայի ավարտից հետո միանալու մասին:

«Շնորհակալ եմ նախագահին և «Աձուրիի» ողջ ընտանիքին իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար: Եթե, նրանց ընկալմամբ, իմ կազմվածքն անձնավորում է Իտալիայի հավաքականի համախմբումն ու նորացումը, սա հպարտություն է առաջացնում ու խթանում, ուրախացնում։

Ես վերադառնում եմ մի միջավայր, որը, կարծում եմ, բավականին լավ գիտեմ»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին դարպասապահը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին։ Բուֆոնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Յուվենթուսում»։ Թուրինյան ակումբի կազմում Ջանլուիջին 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ նվաճել Իտալիայի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը։ 2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի գավաթը։