Սեպտեմբերի 3-ին «Օսասունան» Լա լիգայի չորրորդ տուրի խաղում ընդունել էր «Բարսելոնային»։ Չավիի թիմը կարողացավ հաղթանակի հասնել 1։2 հաշվով։
«Բարսելոնայի» մեկնարկային կազմում էր կիսապաշտպան Գավին, ում համար սա 100-րդ հանդիպումն էր կատալոնական ակումբի կազմում։
Ըստ Opta-ի՝ Գավին 2004 թվականին կամ ավելի ուշ ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով 100 խաղ է անցկացրել եվրոպական թոփ-5 ակումբներից մեկում: