«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը մտադիր է նոր պայմանագիր կնքել 23-ամյա սերբի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ ամռանը ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։