Քրիստիան Էրիկսենը այս ցուցանիշով շրջանցեց Թիերի Անրիին

Սեպտեմբերի 3-ին «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում։ Միկել Արտետայի սաները 3։1 հաշվով առավելության հասան։

ՄՅՈւ-ի միակ գոլը հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը, ում գոլային փոխանցում կատարեց Քրիստիան Էրիկսենը։

Դանիացու համար այս գոլային փոխանցումը դարձավ 75-րդը Պրեմիեր Լիգայում։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Թիերի Անրիին (74) եւ զբաղեցրեց ԱՊԼ-ում ամենաշատ գոլային փոխանցում կատարած 12-րդ ֆուտբոլիստը։ Էրիկսենից շատ կատարել են միայն Թեդի Շերինգհեմը (76), Դեյվիդ Բեքհեմը (80), Ջեյմս Միլները (87), Սթիվեն Ջերարդը (92), Դավիդ Սիլվան (93), Դենիս Բերգկամպը (94), Ֆրենկ Լեմպարդը (102), Կևին դե Բրույնեն (102), Ուեյն Ռունին (103), Սեսկ Ֆաբրեգասը (111) և Ռայան Գիգզը (162):