Հարձակվող Բրեդլի Բարկոլան դարձավ ՊՍԺ-ի պատմության 500-րդ ֆուտբոլիստը, ով փարիզյան ակումբում հանդես է եկել պաշտոնական հանդիպումներում։
Նախօրեին կայացել են Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումներից մեկում «Լիոնը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին ու պարտվել ջախջախիչ 1։4 հաշվով։
Այս խաղին մասնակցում էր 21-ամյա Բրեդլի Բարկոլան, ով ամռանը «Լիոնից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։