«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատմել է Ա Սերիայի երրորդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղի սպասելիքների մասին։
«Մրցաշրջանի առաջին հանդիպումներում մենք լի ենք վճռականությամբ, սպասում ենք մեկ այլ ուժեղ մրցակցի հետ հանդիպման, և պետք է խաղից խաղ պահպանել նույն ոգևորությունը։
Թիմի նոր ֆուտբոլիստները կատարում են իրենց աշխատանքը, սակայն մենք կորցրինք կարևոր ֆուտբբոլիստների, ովքեր իրենց լավ դրսևորեցին, ուստի փոփոխություններն անխուսափելի էին, բայց նրանք, ովքեր եկան նրանց փոխարեն, կարող են կարևոր դեր խաղալ», – մեջբերում է Sky Sport-ի մարզիչը։