Մադրիդի «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մեկնարկային չորս տուրերում։
Այսպիսով, «սերուցքայինները» իրենց պատմության մեջ միայն չորրորդ անգամ են նման արդյունք ցույց տվել։ Մադրիդցիները չորս անընդմեջ հաղթանակ են տարել միայն 1961/62, 1962/63 և 2022/23 մրցաշրջաններում։
Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է «Ատլետիկին» (2:0), «Ալմերիայի» (3:1) և «Սելտային» (1:0), ինչպես նաև սեփական հարկի տակ` «Խետաֆեին» (2:1)։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 5-րդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը, սեպտեմբերի 17-ին կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»։