«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը գրեթե կրկնապատկելու է ֆուտբոլիստի աշխատավարձը։ Նա շաբաթական 700 հազար եվրո կվաստակի։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս պահին նա շաբաթական 437 հազար եվրո է վաստակում։