LA LIGA. «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը հետաձգվել է

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Մադրիդում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է, հայտնում է «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը։

Նման որոշում է կայացրել Լա Լիգան Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ՝ Իսպանիայի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով։

Երեք տուրից հետո «Ատլետիկոն» վաստակած 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ «Սևիլիան» առանց վաստակած միավորների առաջնության վերջին հորիզոնականում է։