Յուրգեն Կլոպը անդրադարձել է Մոհամեդ Սալահի ապագային

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի մասին։

«Նա հիանալի խաղ ցուցադրեց։ Սալահը ստիպված էր շատ քրտնաջան աշխատել, և նա դա արեց: Ես երբեք կասկածներ չեմ ունեցել ակումբի հանդեպ նրա նվիրվածության վերաբերյալ: Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան մեծ աղմուկ կա աշխարհում, բայց մենք հանգիստ ենք ընդունում: Նա մեր ֆուտբոլիստն է և ցանկանում է խաղալ այս ակումբում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» 3-0 հաշվով հաղթեցին «Ասթոն Վիլային», 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սալահը։