Խուան Մատան կարիերան կշարունակի Ճապոնիայում

«Վիսել Կոբեն» հայտարարել է կիսապաշտպան Խուան Մատայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ճապոնիական ակումբի կազմում կիսապաշտպանը հանդես կգա 64 համարի ներքո։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ կիսապաշտպան Խուան Մատան որոշել է մշտական ​​հիմունքներով միանալ ակումբին»,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մատայի վերջին ակումբը եղել է «Գալաթասարայը»։ Այս տարվա ամռանը նա դարձավ ազատ գործակալ։