Բրունո Ֆերնանդեշը օգոստոսին ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը օգոստոսին ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ։

Օգոստոսին պորտուգալացին երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի «Նոթինգհեմի» դեմ խաղում (3-2) Ֆերնանդեշը 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց:

Հիշեցնենք, որ այս ամառ Բրունոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը։