Ուղիղ 20 տարի առաջ Ռոնալդինյոն խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում

Ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականի սեպտեմբերի 3-ին, Ռոնալդինյոն խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում։

Նշենք, որ Ռոնալդինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2003 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո։

Բրազիլացին հինգ տարի անցկացրեց «Կամպ Նոուում», որից հետո տեղափոխվեց «Միլան»։