Էվան Ֆերգյուսոնը այս ցուցանիշով երկրորդ ոչ անգլիացի ֆուտբոլիստն է

Սեպտեմբերի 2-ին «Բրայթոնը» Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում 3։1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։

«Ճայերի» կազմում երեք գոլերն էլ խփեց 18-ամյա իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։

Ինչպես հաղորդում է Squawka-ն, Ֆերգյուսոնը դարձել է ոչ անգլիացի երկրորդ ֆուտբոլիստը, ով մինչև 19 տարեկանը Պրեմիեր Լիգայում 10 գոլ է խփել։ Առաջինը իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն է։