Էրլինգ Հոլանդը, Սոն Հին Մինը և Էվան Ֆերգյուսոնը կրկնեցին ԱՊԼ-ի ամենահազվադեպ ռեկորդը

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, ԱՊԼ-ում չորրորդ տուրի շրջանակներում կայացավ ևս մեկ խաղային օր։

Օրը հիշվեց այն հազվագյուտ դեպքով, երբ երեք ֆուտբոլիստներ միանգամից հեթ-տրիկի հեղինակ դարձան։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Ֆուլհեմի» հետ խաղում (5:1), «Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը «Բարնլիի» հետ խաղում (5:2) և նաև «Բրայթոնի» երիտասարդ ֆուտբոլիստ Էվան Ֆերգյուսոնը «Նյուքասլի» հետ խաղում (3:1)։

Սա երկրորդ դեպքն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ։ Նախկինում նույնը հաջողվել էր անել Ալան Շիրերին, Ռոբի Ֆաուլերին և Թոնի Յեբոային։ Դա տեղի է ունեցել 1995 թվականի սեպտեմբերի 23-ին։