«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սեւիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի յոթերորդ տուրի Կազանի «Ռուբինի» դեմ խաղում տարած հաղթանակը (2:1), որում ֆուտբոլիստը խփեց հաղթական գոլը։
«Շատ դժվար հանդիպում ու կարևոր հաղթանակ էր: Ուրախ եմ, որ գոլ խփեցի: Կալինսկին ինձ լավ փոխանցում կատարեց: Ես վերցրի գնդակը, հարվածի հետ մեկտեղ շրջվեցի, և փառք Աստծո, որ հարվածը ստացվեց:
Պարզապես փորձում եմ ամեն խաղում ցուցադրել իմ լավագույն որակները, կատարել մարզչական շտաբի պահանջները և օգնել թիմին»,- նշել է Էդգար Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդի» պաշտոնական կայքին։