«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է Իտալիայի հավաքականին ուղղված մարտահրավերը: 33-ամյա ֆուտբոլօստը ընդգրկվել է Եվրոպայի առաջնության ընտրանու առաջիկա հանդիպումների հայտացուցակում։
«Սպասում էի հավաքականից զանգի, քանի որ կարող եմ օգտակար լինել, ես միշտ 100 տոկոսով կտամ ազգային հավաքականին ամեն ինչ, քանի դեռ ինձ հրավիրում են, որպես ամենատարեց ֆուտբոլիստներից մեկը՝ ես կարող եմ փորձ բերել։
Մենք ուժեղ թիմ ունենք։ Ես ուզում եմ սկսել աշխատել նոր մարզիչի հետ։ Ես շատ մոտիվացված եմ, քանի որ ցանկանում եմ հաջողությամբ անցկացնել իմ վերջին առաջնությունը»,- խաղացողի խոսքերն է մեջբերում DAZN-ը։