Լրագրող Բեն Ջեյքոբսը հաստատել է, որ ՊՍԺ-ն «Զենիթից» 40 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել հարձակվող Յուգո Էկիտիկեի համար։
Ավելի վաղ L’Equipe-ը հայտնել էր, որ ռուսական ակումբը 21-ամյա ֆրանսիացու համար առաջարկել է 40 մլն եվրո։
Մի քանի տրանսֆերային շուկաներ դեռ բաց են, ուստի նա կարող է հեռանալ արդեն սեպտեմբերին։ «Զենիթից» 40 միլիոն եվրոյի առաջարկը դեռ ուժի մեջ է։ Առաջարկներ են եղել «Քրիստալ Փելասից» և «Վեսթ Հեմից»։
Հիշեցնենք, որ Էկիտիկեն ցանկանում էր վարձավճարով տեղափոխվել «Քրիստալ Փելաս», սակայն ՊՍԺ-ն դեմ էր դրան։