«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Ա Սերիայի 3-րդ տուրի խաղում։
«Արդյունքը կարևոր է, բայց ես բավականին գոհ եմ խաղի որակից։ Կարծում եմ՝ մրցակիցը խաղ վերադառնալու միակ ճանապարհն ուներ՝ մեծամասնությամբ խաղալ մեր դեմ։ Եվ այդպես էլ եղավ, բայց մենք դիմակայեցինք ճնշմանը։
Մենք գոհ ենք խաղից, բայց նաև գիտակցում ենք, թե ինչն է պետք բարելավել»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։