Սոն Հին Մինը շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Պրեմիեր Լիգայում գոլերով շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

31-ամյա Սոնը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի չորրորդ տուրի խաղում, որում այս պահին «Թոթենհեմը» մրցում է «Բարնլիի» հետ։ Այս գոլը լոնդոնյան թիմի հարձակվողի համար դարձավ 104-րդ գոլը Պրեմիեր Լիգայում և թույլ տվեց շրջանցել պորտուգալացի ռմբարկու Ռոնալդուին, ով խփել է 103 գոլ։

Այս մրցաշրջանում Սոնը իր չորրորդ հանդիպումն է անցկացնում Անգլիայի առաջնությունում, սակայն մինչ այժմ խփել է ընդամենը մեկ գոլ։