«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Սոֆյան Ամրաբատը խոսել է անգլիական ակումբ տեղափոխվելու մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ։ Ես պետք է համբերատար լինեի։ Բայց ես մեկն եմ, ով միշտ լսում է իմ սրտի ձայնը և այժմ ներկայացնում եմ իմ երազանքների ակումբը։ Ես կրքոտ ֆուտբոլիստ եմ, ցանկանում եմ իմ էներգիան բերել թիմ և ամեն ինչ կտամ թիմի համար։
Ես հստակ գիտեմ, թե ինչպես է Էրիկ տեն Հագը սիրում աշխատել և ինչ է իրեն անհրաժեշտ իր ֆուտբոլիստներից։ Կարիերայիս սկզբում նրա մարզչական աշխատանքը և ուղղորդումը ինձ շատ օգնեցին որպես խաղացող: Գիտեմ, որ նա կօգնի բացահայտել իմ բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանամ օգնել թիմին հաջողության հասնել այս մրցաշրջանում»,- Ամրաբատի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում Ամրաբատին վարձակալեց «Ֆիորենտինայից»։ Անգլիական ակումբը չի նշում այս մասին, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ վարձավճարը ներառում է ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտին 20 մլն եվրոյով գնելու պարտավորություն։