Ռոբերտ Լևանդովսկի․ «Մրցավարները սպանում են առաջնությունը»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության գրավչության մասին։

«Լա Լիգան բավականաչափ գրավիչ է, բայց հարձակվողական չէ։ Մրցավարները սպանում են առաջնությունը։

Չէի սպասում, որ Իսպանիայի առաջնության թիմերն այդքան դժկամությամբ կզբաղվեն ֆուտբոլով»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Forbes-ը։