Պրեմիեր Լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել

Պրեմիեր Լիգայի թիմերը ռեկորդ են սահմանել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսելով 2,36 միլիարդ ֆունտ։

Ծախսերի նախորդ ռեկորդը կազմում էր 1,92 միլիարդ ֆունտ: Պրեմիեր Լիգայի 14 ակումբներ ավելի շատ են ծախսել, քան նախորդ ամառ:

Նշվում է նաև, որ «Չելսին» նոր սեփականատերերի օրոք 2022 թվականի մայիսից արդեն ավելի քան մեկ միլիարդ դոլար է ծախսել տրանսֆերների վրա։