«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հետ պայմանագիր կնքելը։
«Մենք ուրախ ենք, որ նա մեր թիմում է: Ակումբն ամեն ջանք գործադրեց այս ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Կոլո-Մուանին զարմանալի ֆուտբոլիստ է, ով նվիրված է ՊՍԺ-ին և մեր նախագծին։ Մենք ուրախ ենք, որ գնել ենք նրան»,- նախագահի խոսքերն է փոխանցում փարիզյան թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Գործարքի գումարը գնահատվում է 95 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։