«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Քոուլ Պալմերի հետ պայմանագիր կնքելու որոշումը ինքը չի կայացրել։
«Կարծում եմ, որ որոշումը կայացրել է մարզական տնօրենը։ Կարծում եմ, որ նա հարմար է այս նախագծի համար։ Իհարկե, տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Բացի այդ, նա որոշել է տեղափոխվել այստեղ, քանի որ ակնկալում է խաղալ, գուցե ավելի շատ, բայց կարծում եմ, որ դա չէ գլխավորը։ Նա որոշել է տեղափոխվել, քանի որ «Չելսին» նրա համար նախագիծ է»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կազմում է 46+6 միլիոն եվրո։