Հարձակվող Մարիանո Դիասը, ում պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվեց այս ամռանը, տեղափոխվեց «Սևիլիա»։
30-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի՝ հաջող բուժզննում անցնելու պայմանով։
2022/23 մրցաշրջանում Դիասը մասնակցել է ընդամենը 11 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։