Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին բացատրել է, թե ինչու չի հրավիրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին և «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոյին ազգային հավաքական։
«Մեզ միջազգային փորձ էր պետք, ես շատ ֆուտբոլիստներ չէի ուզում, որովհետև կափսոսեի նրանցից ոմանց ասել «դուրս եք եկել խաղի» և նրանց տրիբունա ուղարկել։ Մենք մրցաշրջանի սկզբում ենք, այնպես որ ոչ բոլորն են հետևողական խաղում։ Այդ պատճառով ես չեմ կանչել Վերատիի կամ Ժորժինյոյի նման երկու ֆուտբոլիստների։ Ընդհանրապես, մենք պետք է ճիշտ նվիրում և պահվածք ունենանք, ինչի համար էլ ես կանչում եմ ֆուտբոլիստներին, այլ ոչ թե նրանց անուններով»,- ասել է Սպալետտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի հետ։