Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում «Բարսելոնան» վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյից», հայտնել է, որ միշտ երազել է խաղալ «Բարսայի» կազմում և մանկուց եղել է թիմի երկրպագու։
«Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինչպես ասացի, «Բարսելոնա» տեղափոխվելն իմ երազանքն է եղել, և հիմա, երբ դա տեղի ունեցավ, ես մտադիր եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար։
Հայրս, եղբայրս, մենք միշտ «Բարսայի» երկրպագու ենք եղել, ես մանկուց այս երազանքն եմ ունեցել»,- այսօրվա շնորհանդեսի ժամանակ ասել է 23-ամյա Ֆելիշը։
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնան» վարձակալեց ֆուտբոլիստին մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։