«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է պորտուգալացի ֆուտբոլիստներ Ժոաո Ֆելիքսի և Ժոաու Կանսելոյի տեղափոխությանը։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողը և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը վարձավճարով միացել են «Բարսելոնային» մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ պատմական երեկո էր։ Մենք ունենք թիմ, որը կարող է շատ բարձր մակարդակով հանդես գալ։ Վստահ եմ, որ Չավին գոհ կլինի ձեռքբերումներից։
Իհարկե, մեզ անհրաժեշտ էր անուն-ազգանունով ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել: Մենք շատ հպարտ ենք մեր կնքած գործարքներով: Մեր ակումբում աշխատում են մասնագետներ, որոնց քրտնաջան աշխատանքը տվել է արդյունք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։