«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական ռեկորդն է սահմանել։
Ըստ Opta-ի՝ 23-ամյա նորվեգացին Պրեմիեր Լիգայում ընդամենը 39 խաղում հասել է 50 (41+9) գոլի նշագծին, ինչը ռեկորդ է Պրեմիեր Լիգայում։
Հոլանդը գերազանցեց Էնդի Քոուլի ռեկորդը՝ 50 գոլ և գոլային փոխանցում 43 խաղում։