Էրլինգ Հոլանդը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։ Հինգ գոլերից երեքը խփել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։

23-ամյա նորվեգացու համար այս հեթ-տրիկը արդեն 5-րդն էր Պրեմիեր Լիգայում, թեև նա Պրեմիեր Լիգայում հանդես է գալիս միայն 2022 թվականի ամառվանից։

Հոլանդը Պրեմիեր Լիգայում ավելի շատ հեթ-տրիկի հեղինակ է դարձել, քան Մոհամեդ Սալահը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆերնանդո Տորեսը, Կառլոս Տևեսը, Թեդի Շերինգհեմը, Դուայթ Յորքը, Ջերմեյն Դեֆոն և մի շարք այլ ֆուտբոլիստներ։