«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Էրիկ Գարսիայի՝ «Ժիրոնա» տեղափոխության մասին: Ակումբները պայմանավորվել են վարձակալության՝ առանց գնման իրավունքի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ժիրոնան» դիտարկում է 22-ամյա իսպանացուն՝ որպես «Վուլվերհեմփթոն» տեղափոխված Սանտյագո Բուենոյի փոխարինող։
Հիշեցնենք, որ Գարսիան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա կատալոնացիների կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։