Դիվոկ Օրիգին վերադարձավ Պրեմիեր Լիգա

«Նոթինգհեմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ակումբները պայմանավորվել են 28-ամյա բելգիացուն վարձակալությամբ տրամադրել մինչև մրցաշրջանի ավարտը։

«Օրիգին վերադառնում է Պրեմիեր Լիգա՝ ավելի ուժեղացնելու մեր թիմը։ Մենք ցանկանում էինք մեծացնել մեր հարձակողական հնարավորությունները»,- ասել է անգլիական ակումբի տնօրեն Ռոս Ուիլսոնը։

Նախորդ մրցաշրջանում Օրիգին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։