«Ինտեր Մայամիի» տնօրեն Խավիեր Ասենսին խոսել է այն մասին, թե երբ է ակումբը սկսել մտածել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին գնելու մասին։
«Երբ Մեսսիին հեռացրին «Բարսելոնայից», մենք հնարավորություն ունեցանք։ Եթե նրա հետ այդպես չվարվեին, նա դեռ այնտեղ կխաղար։ Բայց հետո նա հեռացավ ՊՍԺ-ից, և մինչև 2023 թվականի ամառ անելիք չկար: Հետո մենք վերսկսեցինք աշխատանքը այս ուղղությամբ և պաշտոնականացրինք այս գործարքի»,- Ասենսիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիին» միացավ հուլիսի 15-ին։ Դրանից հետո նա անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։