Կառլո Անչելոտտի․ «Ջուդ Բելինգհեմը շատ լուրջ ֆուտբոլիստ է»

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 4-րդ տուրի խաղում հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ՝ սեփական հարկի տակ հաղթելով 2-1 հաշվով։ Նշենք, որ «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խփեց հաղթական գոլը խաղի վերջում։

Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է կիսապաշտպանի մասին իր կարծիքով։

«Բելինգհեմի դասը մեզ չի զարմացնում, մենք զարմացած ենք նրա գոլերի քանակով, և կարծում եմ, որ դա նույնպես զարմացնում է նրան։ Բելինգհեմը շատ լուրջ ֆուտբոլիստ է։ Նա շատ լավ հարմարվեց։ Նա արձակուրդ է գնացել այլ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, և նրանք կարծես թե լավ են հարմարվել միմյանց։ Ինձ թվում է՝ ամեն ինչ կարգին է։

Բելինգհեմը կարող է 15 գոլ խփել, խնդիր չկա։ Անցած մրցաշրջանում նա դա արեց Դորտմունդում: Նա շատ լավ է շարժվում գնդակից դուրս, դա նրա լավագույն որակն է: Նա երբեք առանց կռվի չի տալիս գնդակը», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը։