Աբդե Էզալզուլիին կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ թիմում

«Բետիսը» հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Աբդե Էզալզուլիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա մարոկկացին հինգ տարվա պայմանագիր է կնքել։

Էզալզուլին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է 2021 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում առաջին թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

2022 թվականի սեպտեմբերին հարձակվողն իր նորամուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականում։ Այդ ժամանակից ի վեր նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, այդ թվում՝ 3-ը՝ ԱԱ-2022-ում։