«Սևիլյան» խզել է պայմանագիրը Ալեխանդրո Գոմեսի հետ

«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսի հետ պայմանագիրը խզելու մասին։

«Սևիլիան» շնորհակալություն է հայտնում  Պապու Գոմեսին կատարած աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։