Ռայան Գրավենբերխը շուտով կդառնա անգլիական գրանդի ֆուտբոլիստ

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ ակումբներն արդեն փոխանակել են փաստաթղթերի հիմնական մասը հնարավոր գործարքի համար։

Ավելի վաղ The Athletic-ը հայտնել էր, որ ակումբները համաձայնության են եկել 40 միլիոն եվրոյի չափով։ Ֆուտբոլիստը սեպտեմբերի 1-ին բուժզննում կանցնի։