«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է մյունխենյան ակումբի նորեկ Հարի Քեյնի հնարավորությունները՝ հաղթելու Բունդեսլիգայի ռմբարկուների պայքարում։ Քեյնը մրցաշրջանի երկու մեկնարկային տուրերում խփել է 3 գոլ։
«Երբ մտածում եմ իմ ռեկորդի մասին՝ 41 գոլ 29 խաղում, դեռ կարծում եմ, որ դա անհավանական է: Սա խելագարություն էր: Հարի Քեյնը հիանալի ֆուտբոլիստ է, բայց Բունդեսլիգան բարդ առաջնություն է:
Կարծում եմ, որ նրան մի քիչ ժամանակ է պետք: Ես ինքս երբեք չէի մտածի, որ 40 տարի անց հնարավոր է գերազանցել Գերդ Մյուլլերի ռեկորդը։ Ես նույնիսկ այսօր չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ դա արել»,- մեջբերում է Լևանդիվսկին Bild-ին։