Ջոնի Էվանսը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է 35-ամյա պաշտպան Ջոնի Էվանսի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Հյուսիսիռլանդացին այս ամառ մարզվել է ՄՅՈւ-ի հետ «Լեսթերից» հեռանալուց հետո։

Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նա թիմում մինչ այս ևս հանդես է եկել 2006-ից 2015 թվականներին և երեք անգամ հաղթել Պրեմիեր Լիգան։