Կառլո Անչելոտտի. «Մենք ռեսուրսներ ունենք ցանկացածի հետ մրցելու համար»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր գոհունակությունն է հայտնել իր տրամադրության տակ գտնվող կազմից։

«Ես շատ գոհ եմ կազմից: Այն շատ մրցունակ է: Մենք խնդիրներ ունեինք, բայց ունենալով լավ թիմ, կարող ենք փոխարինել բոլորին: Մենք ռեսուրսներ ունենք ցանկացածի հետ մրցելու համար»,- Անչելոտիին է մեջբերում Marca-ն:

«Ռեալը» Լա լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային երեք հանդիպումներում վաստակել է 9 միավոր։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Մադրիդը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում կհյուրընկալվի «Խետաֆեին»: