«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների Լիգայի վիճակահանության մասին։
«Նապոլին» իրեն շատ լավ դրսևորեց անցյալ տարի։ Նրանք ունեն նույն թիմը՝ նոր մարզիչով, և նրանք շատ լավ են մրցում։ Բեռլինի «Ունիոնն» ընդհանուր առմամբ լավ թիմ է, և նրանք շատ լավ են խաղում հատկապես պաշտպանությունում։ «Բրագային» պետք է հարգել, քանի որ բոլոր պորտուգալական թիմերը լավ են խաղում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Անցած մրցաշրջանում «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Նապոլին» կանգ է առել քառորդ եզրափակիչ փուլում.