«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին տեղափոխվեց «Բրայթոն»։ Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսը։
«Բրայթոնը» կվճարի Ֆաթիի աշխատավարձի հիմնական մասը։ Ֆաթին «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է, նրա աշխատավարձը, ըստ լուրերի, կկազմի տարեկան առնվազն 10 միլիոն եվրո: «Բարսելոնան» 20-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։