Ռահիմ Սթերլինգից գողացել են 300 հազար ֆունտ արժողությամբ ժամացույց

«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է։

Սթերլինգի տունը կողոպտել են 2022 թվականի դեկտեմբերին։ Հաղորդվել է, որ զինված հանցագործները գողացել են 300 հազար ֆունտ արժողությամբ ժամացույց։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հարձակվողներից մեկը բերման է ենթարկվել, պարզվել է, որ դա 23-ամյա Էմիլիանո Կրոզին է։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կողոպուտի 33 կետով:

Կրոզին կալանավորվել է և սեպտեմբերի 21-ին կկանգնի դատարանի առաջ: