Մադրիդի «Ատլետիկոն» վերջնաժամկետ է սահմանել «Ալ Շաբաբին»՝ իր հարձակվող Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյին ձեռք բերելու համար։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ատլետիկոն» այսօր ցանկանում է կարգավորել բելգիացու ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախկինում ֆուտբոլիստը համաձայնեցրել է «Ալ-Շաբաբի» հետ անձնական պայմանագրի պայմանները, սակայն Սաուդյան Արաբիայի թիմը պետք է համաձայնի «Ատլետիկոյի» հետ փոխհատուցման չափի հարցում։ Միայն դրանից հետո բելգիացին բժշկական հետազոտության գնալու թույլտվություն կստանա։